Արդեն սովորական է դարձել, որ խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է մի ընկերություն, որը զբաղված է Հայաստանով ապրանքները մի երկրից ներմուծելով ու այլ երկիր արտահանելով։ Այդ ընկերությունը հեռախոսների ու կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող «Մոբայլ Սենթր Արթն» է։
Այս պայմաններում մանր ու միջին բիզնեսի համար կառավարության ճնշմանը դիմանալն ուղղակի հերոսություն է։ Շատ ավելի, քանի սովորական հարկ վճարողի հերոսությունը։
Երբ ՔՊ-ականների կառավարությունն ու Ազգային ժողովի մեծամասնությունը փորձում էին հիմնավորել մանր ու միջին բիզնեսի հարկային բեռի կտրուկ բարձրացումը, ասում էին, թե սա մանր ու միջին բիզնեսի դեմ չէ, խոշորների ստվերի դեմ են պայքարում։ Խոշորների դեմ էին «պայքարում», բայց պարզվում է՝ տուժողը մանր ու միջին բիզնեսն է եղել։