Ռուսաստանն ասում է՝ մի՛ օգտագործեք ձեր հրթիռները մեր տարածքի խորքում հարվածներ հասցնելու համար, որովհետև դա ուղիղ պատերազմի կբերի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև, քանի որ այդ դեպքում ԱՄՆ-ն է տրամադրելու ծրագրավորումը, որը հնարավոր է դարձնելու այդ հրթիռների օգտագործումը: Մենք երկու միջուկային գերտերություններ ենք, և իմ ռեալիզմի տեսակը կասեր՝ այո՛, դա իրական է:
Ռուսաստան-ՆԱՏՕ հակամարտությունն Ուկրաինայի տարածքում թևակոխել է նոր փուլ. դրան նպաստեց ԱՄՆ-ը, որը նախ դուրս եկավ հեռահար հրթիռներ արտադրելու արգելքի վերաբերյալ համաձայնագրից, ապա զարկ տվեց միջին հեռահարության հրթիռների արտադրությանը, ինչից հետո նույնն արեց նաև ռուսական կողմը։
168.am-ի հետ զրույցում Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը խոսելով հնարավոր զարգացումների մասին, ասաց, որ, ցավոք, այս հակամարտությունն աստիճանաբար ընդլայնում է մասշտաբները։
«Տիկին Փելոսին հետևյալ միտքը հայտնեց, որ աշխարհում գնում է հակամարտություն ավտորիտար և ժողովրդավար ճամբարների միջև երեք կարևոր կետում՝ Ուկրաինա, Թայվան, Հայաստան: Ակնհայտ է, որ Թայվանում գնում է մրցակցություն ԱՄՆ և Չինաստանի միջև, Ուկրաինայում պատերազմ է ՌԴ և ԱՄՆ միջև՝ Ուկրաինայի միջնորդավորությամբ, և հանկարծ այդ ցուցակում հայտնվում է Հայաստանը»,- մանրամասնեց նա: