Արցախում բոլոր տեսանկյուներից իրավիճակը ծանր է։ Մասնավորապես կենցաղային առումով, օրը մեկ շնչին 200 գրամ հաց է հասնում։ Սա բավականին բարդ իրավիճակ է ստեղծում հատկապես երեխաների, տարեցների համար, տրանսպորտ առհասարակ չի գործում, դեղամիջոցներ չկան, հիվանդանոցներում դժվար իրավիճակ է։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ադսաց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ խոսելով Արցախում ադրբեջանական շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին։
Մայիսի 14-ին ԵՄ կենտրոնակայանում Փաշինյանի ու Ալիևի հետ եռակողմ բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդես եկավ հայտարարությամբ։ Ըստ Միշելի՝ Փաշինյանն ու Ալիևը կենտրոնացել են առաջընթացի վրա՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ճանապարհին, կիսելով Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու պատրաստակամությունը։ «Ես բարձր եմ գնահատում նրանց համապատասխան ջանքերը։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով երեկվա հանդիպմանը և դրան հաջորդած հայտարարությանը, նախ ասաց, որ Միշելի այդ հայտարարությունն իսկապես զզվելի ու գարշելի հայտարարություն է.
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը խոսելով Բրյուսելում տեղի ունեցած Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպման և դրանից հետո Շառլ Միշելի տարածած հայտարարության մասին, ասաց, որ Արցախը գտնվում է այնտեղ, որտեղ միշտ գտնվել է։