«2021թ. ընտրություններից առաջ ասում էին՝ տագնապում էին այսօրվա մասին, և մենք ունեցանք այն, ինչ ունենք: Պարզապես, այն ժամանակ երկրում պետք էր քաղաքական իշխանության փոփոխություն, որովհետև մենք տեսանք՝ 2018թ. մայիսին իշխանության եկածներն ինչ արեցին, ինչի հասցրին երկիրը, և եթե չէինք ուզում, որ այդ վիճակը շարունակվեր ու ավելի ահավոր դառնար, պետք է փոփոխության գնայինք, բայց մենք ընտրեցինք նույնը, և այսօրը սպասելի էր: Ամեն ինչ ավելի անկառավարելի է դառնալու, որովհետև այս իշխանությունն անկարող է իր բոլոր միջոցներով որևէ բան անել: Երկրում ամեն ինչ քանդուքարափ է եղել»: