«Մեկ տարի առանց Արցախի. Վիճակագրություն և ռազմավարական հեռանկար» խորագրով կոնֆերանսի ժամանակ Արցախի Հանրապետության նախկին պետնախարար և Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հիշեցրել է 2022 ապրիլի 13-ին Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ միջազգային հանրությունն ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովենք Հայաստանի ու Արցախի շուրջ: