168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը պատասխանելով այս հարցերին, նկատեց՝ Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը, որի արդյունքում էլ Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհը շարունակում է փակ մնալ։
«Խաղաղության դարաշրջանի» բացման հետ մեկտեղ՝ կա՞ որևէ փաստաթուղթ, որով կհամարենք՝ կարող ենք ապրանքներ արտահանել կամ ներմուծել այդ ուղղությամբ: Այս համատեքստում էլ ուզում եմ հիշել Գորիս-Կապան ճանապարհի մասին, որի մի հատվածն անցավ ադրբեջանական հսկողության տակ, իսկ հայկական կողմը հայտարարեց, թե հայելային կերպով տեղադրելու է մաքսակետեր, ինչը ծիծաղ էր առաջացնում. այսինքն՝ այդ մաքսակետը տեղադրում եք, որ ի՞նչ անեք, ո՞վ է օգտվելու այդ ճանապարհից»,- հավելեց նա: