«Հաջորդ մեծ խնդիրը կապված է էլեկտրոնային դեղատոմսերի հետ։ Առողջապահության նախարարն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ դուրս է գրվել 110.000 դեղատոմս, սակայն օգտվել են 34.000-ը։ 1 տարվա ընթացքում՝ 110.000 դեղատոմս, այսինքն՝ 1 օրում` 306 դեղատոմս, Հայաստանում գրանցված է 14.600 բժիշկ, այսինքն՝ օրվա կտրվածքով 1 բժշկին ընկնում է 0,02 դեղատոմս, իրական հիվանդներին գրվել է ընդամենը 34.000 դեղատոմս, իսկ մնացած թիվը պայմանավորված է նրանով, որ բժիշկները գրել են դեղատոմսեր, որ սովորեն, իսկ այս ընթացքում տուգանել են 600 տնտեսվարողի այդ էլեկտրոնային դեղատոմսերի պատճառով»,- ասաց Անուշ Պողոսյանը։
Լա՛վ, եթե մարզպետները վատ են աշխատում, և վատ է աշխատում նաև նրանց հետ մի ամբողջ վարչություն, այդ դեպքում ո՞վ է պատասխան տալու այդ վատ աշխատանքի համար, կամ՝ այդ ինչպե՞ս է Ավանեսյանը գնահատել այդ մարզպետների աշխատանքը, ի՞նչ չափորոշիչով։ Իրականում, այս նախագիծը կոռուպցիոն իդեալական մեխանիզմ է, որը ներդնում են Առողջապահության նախարարությունում։
«Որևէ սկանդալ չի հասունանում, հիվանդանոցը բացվել է, դրանից հետո կա ժամանակ, երբ պետք է նախկին հիվանդանոցը՝ իր ողջ աշխատակազմով, գնահատված գույքով ու սարքավորումներով, տեղափոխվի նոր տարածք»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով Մարտունու նորակառույց բժշկական կենտրոնի չգործելու մասին հարցին։