«Ես դեմ եմ այս արհեստածին տոներին, որովհետև ինձ համար հասկանալի չէ, թե ինչու ենք կլարացետկինյան, ռոզալյուքսեմբուրգյան օրերը փորձում տրանսֆորմացնել մեր իրականության մեջ՝ իբր կնոջ իրավունքների պաշտպանության օր։ Արդյո՞ք այսօր կնոջ իրավունքները պաշտպանված են Հայաստանում՝ ո՛չ»։
Այսօր Մարտի 8-ն է՝ Կանանց միջազգային օրը: 1977-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան անդամ պետություններին առաջարկեց մարտի 8-ը սահմանել՝ որպես կանանց իրավունքների և աշխարհի խաղաղության oր: Կանանց միջազգային օրը Հայաստանում տոնական է՝ ոչ աշխատանքային:
«44-օրյա պատերազմը, ցավոք, բազմաթիվ կանանց ժպիտը խլեց: Նրանց թվում նաև ես էի: Շատ են ասում, որ կինն ուժեղ պետք է լինի: Իմ կարծիքով, ուժեղն այն կինն է, ով ամուր կանգնած է ոտքերին, և կյանքի դժվարությունները նրան չեն ընկճում, թուլացնում: Ինչ հարված էլ կյանքը հասցնի՝ ուժեղ կինը չի չարանա: Ուժեղ կինը երազանքներով չի ապրում, ունենում է կոնկրետ նպատակներ, որոնք փորձում է իրականացնել»:
Այսօր, երբ մայրն աչքը դռանը սպասում է կամ հիշում է որդուն… Մեր գործընկեր Ալիսն այսօր տեղադրել է իր Դավիթ որդու առաջին գրառումներից մեկը՝ նվիրված մորը. դուք հասկանո՞ւմ եք այդ մայրերի ցավը՝ նման ցինիկ, անդաստիարակ մարդկանց հայտարարություններից հետո: Ինքը հաճույք է ստանում արյան մեջ, այլ կանանց ցավի ու կորստի մեջ ձեռքը մտցնելուց ու խառնելուց: