Ադրբեջանն իրավունք չունի հարցազրույց անել Բաքվում պատանդի կարգավիճակում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հետ։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ մեկնաբանելով պատանդառության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հարցազրույցն ադրբեջանական լրատվամիջոցին և դրա վերաբերյալ հայկական կողմի անելիքները։