Պաշտպանության նախարարությունը հերքում է մամուլում շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ նախարար Սուրեն Պապիկյանի հետ բենզալցակայանում միջադեպ է տեղի ունեցել, մասնավորապես՝ աշխատակիցը մատ է ցույց տվել նախարարին։ «Նման միջադեպ ՊՆ նախարարի մասնակցությամբ չի եղել: Ստահոդ եւ մտացածին տեղեկություններ են»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որոշ տեղեկություններով, շաբաթներ առաջ Դիլիջան գնալիս ճանապարհին տհաճ իրավիճակում է հայտնվել, բենզալցակայանի աշխատակիցը մատ է ցույց տվել նախարարին: