Մարտի 18-ին Արցախի օկուպացված Թալիշ գյուղ այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է. «Թալիշ գյուղի ուղղությամբ մեր ունեցած հաջողությունները մեծ նշանակություն ունեցան պատերազմի հետագա ընթացքի վրա: Միաժամանակ, սա բարձրացրեց ժողովրդի և բանակի ոգին, որովհետև Թալիշ գյուղի ռազմավարական նշանակությունը բոլորին է հայտնի»:
168.am-ը այս առնչությամբ 2022-ի նոյեմբերի 28-ին ԱԱԾ-ին գրավոր հարցում էր ուղարկել՝ պարզելու «44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի նախագահի նշված հայտարարությունն արդյոք դարձե՞լ է քննության առարկա, պարզվե՞լ են Արայիկ Հարությունյանի՝ ԱԱԾ ստորաբաժանումներին ուղղված խնդրանքը մերժելու, ավելին, ըստ տարբեր տեղեկությունների, մարտի դաշտից փախուստի դիմելու փաստերը, դրանց պատճառները, և կա՞ արդյոք հարուցված գործ, կա՞ն մեղադրյալներ, թե՞ ոչ»:
2020 թվականի սեպտեմբերին թշնամու սանձազերծած 44-օրյա պատերազմում զոհված զույգ եղբայրներ Արմեն և Ռուբեն Շահինյաններն այսօր կդառնային 21 տարեկան։ Արդեն 2-րդ տարին է, որ ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերներն առանց եղբայրների ֆիզիկական ներկայության են նշում այս օրը։