«Հայ եկեղեցին ոչ մեկին հաշիվ չունի տալու, իր դիրքորոշումը միանգամից արտահայտում է, և երբևէ չպետք է ակնկալենք, որ եկեղեցու գործողություններն ու հայացքները պետք է համընկնի թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության որևէ թևի հետ։ Հայ եկեղեցին գիտի, թե որ քայլը երբ է անում, և չի էլ քննադատում այլ հայացքներ ունեցողներին։ Պետք է հաշվի նստել Հայ եկեղեցու և Հայ եկեղեցու պետի հետ»,- եզրափակեց սրբազանը։
«Հայաստանն այս պահին գտնվում է ծանր վիճակում, և պատերազմն ամեն վայրկյան անխուսափելի է: Եվ այդ համապատկերում, ոչ ավել, ոչ պակաս, մեր բանակի հիմնադիր Վազգեն Սարգսյանի արձանի հարևանության ներքո քարոզում են, որ զենք բռնելը մեղք է, բանակում ծառայելն անհաժեշտ չէ, որը բացահայտ սպառնալիք է մեր ազգային անվտանգությանն ու մեր ազգի գոյությանը»,- երեկ Ծաղկազարդի տոնի առիթով Մասյացոտն թեմի առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցած միջոցառումից հետո ասաց թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: