Այսօր ավագանու նիստի ժամանակ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը հայտարարեց, որ ցանկանում էր Երևանի քաղաքապետարանի դրական կերպարներին գովել, որոնցից մեկը Հայկ Կոստանյանն է, բայց ուզում է Ավինյանի ներկայությամբ գովեստի խոսքեր հնչեցնել, որ քաղաքապետը չասի, միայն «թուք ու մուր» է տալիս քաղաքային իշխանությանը։
Երևանի ավագանու նիստում քննարկվում է Երևանում ավտոկայանատեղիների վճարը բարձրացնելու վերաբերյալ նախագիծը, ինչի պատճառով նիստն անցնում է բոյկոտի պայմաններում։ Ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտում են նիստը՝ չմասնակցելով։