«Հերիք է օպոզիցիա խաղաք. Դոգ, դու ազգի դավաճան ես. «Մայր Հայաստան» խմբակցության անդամ

Երևանի ավագանու նիստում քննարկվում է  Երևանում ավտոկայանատեղիների վճարը բարձրացնելու վերաբերյալ նախագիծը, ինչի պատճառով նիստն անցնում է բոյկոտի պայմաններում։ Ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտում են նիստը՝ չմասնակցելով։

Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամներին հորդորեց չմտնել նիստերի դահլիճ և քվորում չապահովել։

«Իշխանության թելը մի թելեք»,- ասաց ընդդիմադիր խմբակցության անդամը, ինչին ի պատասխան՝ «Հանրային ձայնից» արձագանքեցին՝ մտնենք նիստին, դուրս գանք, նոր կպատասխանենք այդ հարցին։

««Հանրային ձայնը» նորից իր լպիրշությունն արեց, մտավ ու նորից ապահովեց երևանցու թալանը։ Ավինյան Տիգրանն ընտրվել է միայն սրանց քվորումն ապահովելու շնորհիվ, ու հիմա նորից մտել են քվորում ապահովելու։ Հերիք է, դուրս եկեք։ Հերիք է խաղաք, որ դուք իբր օպոզիցիա եք, իբր Երևանի քաղաքացու շահերն եք պաշտպանում։ Սրանից հետո մեկին տասը պատասխան ստանալու եք, Դոգ, դուք ազգի դավաճան եք»,-  «Հանրային ձայն» խմբակցության դահլիճ մտնելուց հետո նշեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամը։

Կարդացեք նաև

Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետարանը քննարկում է «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը։

Նախագծով առաջարկվում է՝ 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի Ա գոտու ավտոկայանատեղիում կայանելու համար 1 օրվա համար վճարը սահմանել 2000 դրամ, իսկ տարեկան վարձավճարը՝ 160.000 դրամ, կենտրոնից դուրս՝ 1 օրվա համար՝ 1000 դրամ, իսկ տարեկան՝ 24.000 դրամ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս