Ի՞նչ է բնությունը՝ էակների, զորությունների և աշխարհների այս ընդարձակ ու ահեղ ամբողջությունը, որ երբեմն խռովում, երբեմն հուզում, երբեմն հափշտակում և հիացնում է մեր երևակայությունը: Բնությունն ի՞նչ է ասում, ի՞նչ է տալիս մեզ. մա՞հ, թե՞ կյանք: Անշուշտ դա կախված է նրանից, թե ինչ տեսանկյունից ենք այն դիտարկում կամ ինչպես ենք մեկնում: