«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն(ՊԵԿ) շրջանառության մեջ է դրել օրենսդրական փոփոխությունների մի նախագիծ, որով առաջարկվում է 10 մլն դրամ և ավելի խախտում արած տնտեսվարողին կալանավորել 3 տարով։
Ստերից մարդիկ են խոսում, ովքեր, վեց տարի է՝ ստերով են կառավարում երկիրը, ստերով կերակրում են մարդկանց, արդարացումներ փնտրում, իրենց մեղքերը դնում ուրիշների վրա, իրենց արածները վերագրում ուրիշներին, ոստիկանական շարասյուների ու պետական պահպանության հետևում թաքնվելով՝ հոխորտում, մատ թափ տալիս, սպառնում դատ ու դատաստաններով, մարդկանց պահում փակի տակ։
«Առաջարկ ունեմ՝ թող Փաշինյանին փոխանակեն անկլավների հետ. եթե ինքն իրեն ղեկավար է համարում, թող իրեն զոհաբերի՝ հանուն պետության տարածքների պահպանության։ Այս ամենի արդյունքում մենք կունենանք նոր ժամանակավոր Կառավարություն, Հայաստանի հասարակությունը կազատվի սևերից ու սպիտակներից, այլևս չի լսի հակահայկական հայտարարություններ, հասարակության մոտ համախմբում կլինի»,- ասաց Դավթյանը՝ ընդգծելով, որ այդ պարագայում թշնամին կզրկվի այլևս ամեն պատեհ և անպատեհ առիթի դեպքում մահակ ճոճել հայության գլխին։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը վերը նշված օրենսդրական նախաձեռնությունը համարեց 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ընդունված, ապա չեղարկված ծանր վիրավորանքի հոդվածի դուստր օրենսդրական նախաձեռնություն, որի նպատակը մեկն է՝ հրապարակային կոչի անվան տակ լռեցնել իշխանության հասցեին հնչող քննադատությունը։ Ավելին՝ ոչ միայն լռեցնել, այլ նաև ընդդիմադիր հայացք ունեցողներին տանել կալանավորման՝ընդհուպ մինչև 15 տարով։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառել Խաչատրյանը առանց դատարանի որոշման քաղաքացու բանկային գաղտնիքին տիրապետելու նկրտումը պայմանավորեց գործադիր իշխանության միայն մեկ ցանկությամբ՝ այն է՝ էլ ավելի շատ լծակներ կենտրոնացնել իր ձեռքում։