2020 թվականի 44-օրյա պատերազմում դաժան պարտությունից ու Արցախի մեծ մասի կորստից հետո Նիկոլ Փաշինանը հայտարարեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու մասին՝ «Ապագա կա» կարգախոսով։ Մինչ Արցախում իրենց տունն ու հողը կորցրած հազարավոր արցախահայեր հայտնվել էին փողոցում ու չգիտեին, թե ինչ ապագա է իրենց սպասվում, երբ Սյունիքի, Գեղարքունիքի, և Վայոց ձորի մարզերում թշնամին գրավել էր բոլոր բարենպաստ դիրքերը, որոշ գյուղերում բնակիչների տները հայտնվել էին թշնամու հսկողության տակ, Նիկոլ Փաշինյանը «ռուպրը» ձեռքին շրջում էր մարզերով և ժողովրդին ասում էր, որ ապագա ունենալու համար պետք է ընտրեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ իր գլխավորությամբ։
«Կարծում եմ՝ Արցախը հետ ենք բերելու, եթե ոգին արթնանա։ Ես հիմա այստեղ ծանր ոտքերով եմ բարձրանում, որովհետև ինչի համար այս տղաները պայքարեցին՝ հիմա չկա։ Ուզում եմ, որ խաղաղություն ու ոգու բարձրացում լինի»,- եզրափակեց Անուշ Գուլյանը։