ՀՅԴ անդամ Հրանտ Մարգարյանը Ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ գործող իշխանություններն իբրև մարդ են պարտվել, այլևս չունեն արժեքներ, որոնց համար պատրաստ լինեն պայքարել․ «Նրանք վերջացել են»։
«Հրանտ Մարգարյանն իմ ավագ ընկերն է, ՀՅԴ Բյուրոյի 20 տարվա ներկայացուցիչը, ով մեծ ավանդ ունի և՛ Դաշնակցության, և՛ ՀՀ-ի ու Արցախի պետականության կայացման մեջ։ Մեր միջև որևէ տարաձայնություն չի կարող լինել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով տարածվող լուրերի մասին լրագրողի հարցադրմանը՝ նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի վերընտրված ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: