ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը սահմանային իրավիճակի վերաբերյալ լրագրողների հարցերը լսելուց հետո նրանց խորհուրդ տվեց հետևել ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրություններին։
Երեկ Ալիևը կրկին սպառնացել է Հայաստանին՝ Բաքվում Արևելյան գործընկերության հարցերով Եվրամիության (ԵՄ) հատուկ բանագնաց Դիրկ Շյուբելի հետ հանդիպման ընթացքում: Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրության համաձայն, երկրի նախագահն արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 10-ի Կառավարության նիստում արված հայտարարությանը, նախ հակադարձել է, որ ՀՀ ղեկավարության խոսքերը հակասում են նրանց գործողություններին և պլաններին, և, որ երկիմաստությունը կամ այն պահպանելու ցանկությունը բնավ չի օգնում գործին: