Ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տարածելով Հայաստանից Արցախ զենք տեղափոխելու վերաբերյալ, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը և իրականացնում է հսկիչ անցակետեր տեղադրելու աշխատանքներ: Տարածքը, ի դեպ, գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի հսկողության ներքո: