Մոտ մեկ շաբաթ առաջ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր Արցախի ռազմական, քաղաքական ղեկավարության դեմ Բաքվում ընթացող կեղծ դատավարություններին՝ նշելով, որ դրանց մեխն Ադրբեջանի համար Հայաստանին ագրեսոր, օկուպանտ, էթնիկ զտումներ իրականացնող երկիր հռչակելն է, իսկ Հայաստանի իշխանության լռության պայմաններում մեր «երկրի վզին» ինչ էլ ուզենան` կփաթաթեն:
«Պատկերացնո՞ւմ եք՝ պաշտոնյան արդարացնում է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ զինված ագրեսիան, դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունը դատավճիռ է կայացրել Ադրբեջանի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Ադրբեջանի դատարանից շուտ»,- ասաց էդուարդ Շարմազանովը։
Ասում է՝ մենք հաղթեցինք, իրանք մեր սահմանը ճանաչեցին, ասենք թե ճանաչեցին, անվտանգության դա ի՞նչ խնդիր է լուծում: Որպես մասնագետ՝ ինձ համար ծիծաղելի է: Բոլոր երկրները, որոնք պատերազմել են իրար հետ, համարյա բոլորինը սահմանները ճանաչված են եղել: Մեկը մեկինը ճանաչել է: Դժվար գտնեք պատմության մեջ մի պատերազմ, որ ինչ-որ մի երկիր չի ճանաչել մյուս երկրի սահմանները, բայց դա չի խանգարել իրեն հարձակվել այդ երկրի վրա:
Երեկ կեսգիշերից հետո Տավուշի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող սահմանազատման գործընթացին, որը, բնակիչների խոսքով՝ միակողմանի զիջում է և որը վտանգի տակ է դնում իրենց ու ամբողջ Հայաստանի անվտանգությունը։