Փաշինյանը Տավուշում հողը հանձնեց, մի բան էլ ավել է հանձնել պայմանավորվածությունից, ինչքան ես տեղյակ եմ. Արշակ Կարապետյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հերթական հարցազրույցն է տվել, որից որոշ հատվածներ առանձնացրել ենք:
- Նիկոլ Փաշինյանը վերցրեց Տավուշում հողը հանձնեց, մի բան էլ ավել է հանձնել պայմանավորվածությունից, ինչքան ես տեղյակ եմ:
- Ասում է՝ մենք հաղթեցինք, իրանք մեր սահմանը ճանաչեցին, ասենք թե ճանաչեցին, անվտանգության դա ի՞նչ խնդիր է լուծում: Որպես մասնագետ՝ ինձ համար ծիծաղելի է: Բոլոր երկրները, որոնք պատերազմել են իրար հետ, համարյա բոլորինը սահմանները ճանաչված են եղել: Մեկը մեկինը ճանաչել է: Դժվար գտնեք պատմության մեջ մի պատերազմ, որ ինչ-որ մի երկիր չի ճանաչել մյուս երկրի սահմանները, բայց դա չի խանգարել իրեն հարձակվել այդ երկրի վրա:
- Ինձ ասում են, որ արդեն Ջերմուկում են ականազերծում, ես ունեմ փաստեր: Տեղյակ եմ, որ այնտեղ հրամանատարը դեմ է եղել դրան, որի համար ինձ ասում են, ես դեռ ստուգում եմ այդ տեղեկությունները, որ այնտեղ ինչ-որ վատ բան է եղել, և ՔՊ-ական մի քանի լակոտ գնացել և հրամանատարին վիրավորանք են հասցրել: Ես սա չեմ պնդում: Բայց, ըստ իմ տեղեկությունների, դա ոնց որ տեղի է ունեցել: Եթե ես լինեի պաշտպանության նախարար այս պահին, և ինձ զեկուցեին, որ իմ ենթակա հրամանատարին մեկը վիրավորել է, ես դա կընդունեի՝ որպես անձնական վիրավորանք: Ուրիշ բան չասեմ:
Հավելենք, որ ArmLur.am-ը գրել էր և տեսանյութ հրապարակել, որ «մայիսի 24-ին Ջերմուկ քաղաքում ճոպանուղու ներքևի հատվածում գտնվող «Ստեյթ Հաուզ» ռեստորանում միջադեպ է եղել, որի կիզակետում է հայտնվել և, ըստ տեսանյութի, միջադեպը հրահրողը Ջերմուկի գնդի հրամանատար Արման Մովսիսյանն է»:
Լրատվամիջոցի տեղեկությունների համաձայն՝ դեպքին ընթացք են տվել զինվորական քննչական վարչությունում, կա անգամ վարույթ նախաձեռնված։ Սպասենք զարգացումներին և տեսնենք՝ ում տեղեկությունն է ճիշտ՝ Արշակ Կարապետյանի՞, թե՞ լրատվամիջոցի:
- Առհասարակ, սպային սարքել են չգիտեմ ինչ, կալանավորում են, տանում են, գործ են կարում, դատն առաջ չի գնում: Տարիներ շարունակ նստում է, ոչ դատ է գնում, ոչ բան: Լավագույն դեպքում «գալչկի» համար 2 ամիսը մեկ տանում-բերում են:
- Գնում հասնում են եսիմ ուր, մարդու վրա բան են ման գալիս: Ինձ զեկուցում են, որ 3-4 անգամ մտնում են ինչ-որ մի ստորաբաժանում, ստուգում են, որ անցած ղեկավարի վրա գոնե մի բան գտնեն, քրեական գործ հարուցեն, կապ չունի՝ կդատվի՞, թե՞ ոչ: Իսկ նախաձեռնողները շատ կասկածելի անձեր են:
- Պետք է ամնիստիա լինի պատերազմի ժամանակ այն զինվորական հանցագործությունների դեպքում, որոնք չեն բերել ծանր հետևանքների:
Մանրամասները՝ տեսանյութում