«Ով էլ ընտրվի՝ նախ և առաջ չեզոքացրե՛ք սպառնալիքները։ Չեզոքացրե՛ք սպառնալիքները, որ մենք հանգիստ ապրենք այս երկրում։ Հանդե՛ս եկեք խաղաղության մանիֆեստով։ Այս երկիրը չի կարող զարգանալ առանց անվտանգության»։
«Եթե դուք իրականում մտադիր եք Հայաստանը դարձնել խաչմերուկ, ուրեմն արդեն ձեր ներսում բոլոր ենթակառուցվածքները պետք է ոտքի կանգնեցնեք, հատկապես՝ երկաթուղին։ Մինչդեռ «Թրամփի ուղին» Հայաստանին ոչինչ չի տալիս։ Ի՞նչ է, մենք 266 միլիոն դոլար պետք է ներդնենք և այդ հատվածում ժամանակակից երկաթուղի կառուցենք, որ Ադրբեջանը Նախիջևանով հարմարավետ միանա Թուրքիայի՞ն»:
«Հերիք է մեկ-երկու կրակոց լինի այդ ճանապարհով գնացող մեքենաների ուղղությամբ, և ոչ մի մեքենա այլևս չի գնա Սյունիք։ Սա Սյունիքը Հայաստանից կտրելու ամենակարճ, անցավ և հնարավոր տարբերակն է, որին Ալիևը գնալու է։ Այստեղից մուտքը դեպի Սյունիք կդադարի, բայց այնտեղից արտահոսքը կլինի։ Ստեղծված իրավիճակում Ալիևը բոլոր հնարավորությունները հոյակապ է օգտագործում, և դա անում է Հայաստանի իշխանությունների թողտվությամբ և նրանց պասերով։ Նա կարողանում է սեպ խրել թե՛ հայ-ռուսական, թե՛ Հայաստանի և Արևմուտքի հարաբերությունների մեջ, և բավական ճկուն է գործում»,- ամփոփեց Խոսրով Հարությունյանը:
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն է:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթադրյալ խաղաղության պայմանագրի մի շարք հոդվածների, թեմաների շուրջ առաջընթաց է ձեռք բերվել:
«Ուշադրություն դարձրեք՝ երեկ Ալիևի օգնական Հաջիևն ասաց՝ իրենց ասել են, որ Արցախն Ադրբեջանի մաս է, և իրենց համար հասկանալի չէ, թե դրանից հետո ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունը պնդում, որ ստորագրվելիք պայմանագրի միջև դրույթներ պետք է լինեն Արցախի վերաբերյալ»։