«Մինչև 2018թ. մենք բոլորս վստահ էինք, որ եթե որևէ իշխանության օրոք մենք Արցախը կորցնենք, այդ իշխանությունը, եթե ոչ այդ օրը, ապա հաջորդ օրն արդեն չէր լինի… Բայց կյանքը ցույց տվեց, որ մենք սխալ պատկերացում ունեինք՝ ինչպես մեր հասարակության, այնպես էլ՝ նրա ընկալումներում Արցախի դերի մասին»,- նշեց Բենիամին Պողոսյանը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Ապրի Արմենիա» (APRI Armenia) հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանն է։
Շատերին թվում է, թե Նիկոլ Փաշինյանը միայն վերջին շրջանում է պետության լինել-չլինելու կամ պետության գոյության հարցը շրջանառում, երբեմն այն կապելով 44-օրյա պատերազմից հետո աշխարհաքաղաքական և տարածաշրջանային անվտանգային նոր իրողություններին և ձևավորված միջավայրին: Սակայն նա տարբեր առիթներով հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի արդյունքում հնարավորություն ընձեռվեց ունենալ «Իրական Հայաստան»:
Այն, որ Փաշինյանի՝ իշխանության ղեկին մնալու դեպքում, մի օր նույն բառերը լսելու ենք Հայաստանի Հանրապետության դեպքում, ինչ Արցախի վերաբերյալ Փաշինյանն ասել է դեկտեմբերի 9-ին Իջևանում, ոչ մի կասկած:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Վաշինգտոնում հունիսի 12-ին նախատեսված հանդիպումը՝ Ադրբեջանի խնդրանքով հետաձգելուն, ենթադրություն հայտնելով, որ պատճառը կարող էր լինել երեկ Բաքու կատարած Թուրքիայի նախագահի այցը, քանի որ արտգործնախարարն այս օրերին չէր կարող բացակայել երկրից։