Թավշյա հեղափոխությամբ իր քաղաքական կենսագրությունը մեկնարկած երիտասարդ ՔՊ-ական Սուրեն Գրիգորյանը 2024 թվականին ներկայացրած 2023 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի իր հայտարարագրում նշել է 90 օրից ավելի փաստացի տիրապետվող անշարժ գույքի մասին, այն է՝ Երևան քաղաքում բնակարան։ Բնակարանը պաշտոնյան ձեռք է բերել հիփոթեքով․ փոխառությունների մասին սյունակից տեղեկանում ենք հանձնված 43,092,000 և 2,394,000 դրամի փոխառության մասին, իսկ պարտապանը «Միկշին» ՍՊԸ-ն է։