«Ադրբեջանն այս նուրբ փուլը շատ լավ է հասկանում, ուստի ձգձգում է՝ փորձելով ստանալ հնարավորն ու անհնարը, հատկապես, երբ չկան միջնորդներ, չկան զսպման արդյունավետ մեխանիզմներ, և գործընթացն արտաքին ազդեցության տարրերով, սակայն ընթանում է նաև իր տրամաբանությամբ ու իր խնդիրներով։ Ուստի երբեմն՝ կառավարելի, սակայն նաև անկառավարելի այս գործընթացով ռեգիոնն առայժմ հեռու է խաղաղության իրական օրակարգից»,- ասում է նա։
Հետաքննությունը, մեղավորների, ահաբեկչության հովանավորների և պատվիրատուների հստակեցումը կարող է էապես անդրադառնալ Ուկրաինայի տարածքում ծավալվող ՌԴ-Արևմուտք պատերազմի վրա՝ փոխելով ՌԴ ռազմավարությունը և առաջնահերթությունները մարտի դաշտում։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանն է։
Այսօր Հանրապետության Հրապարակում ընթացող համաժողովրդական շարժման ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը դիմեց այն մարդկանց, որոնք այսօր հրապարակում չեն, սակայն վաղ թե ուշ լինելու են։ Այնուհետև անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօր ուղիղ եթերում հնչեցրած հայտարարությանը, ասաց՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ձախողել է ՀՀ ամբողջ արտաքին քաղաքականությունը։