Արդյունքը շատ գեղեցիկ է, սակայն ի՞նչ է կատարվում եղունգի տակ։ Արտաքին մակերեսը տաշվում է, կատարվում է լաքապատում, որոշակի քիմիական նյութեր ներթափանցում են օրգանիզմ։ Դրանք անհայտ ծագման նյութեր են՝ հիմնականում Չինաստանից։ Չգիտես՝ ի՞նչ նյութեր են, բայց հոտից էլ զգացվում է, որ մի բան այն չէ։ Կարող է օգտագործվող նյութերի հետևանքով քիմիական այրվածք առաջանալ, բակտերիալ ինֆեկցիոն պրոցես սկսվել։
Լյարդի ճարպակալումը համարվում է ուռուցքի առաջացման նախապայման, սակայն միանշանակ ասել, որ հենց ուռուցքի առաջացման պատճառ է հանդիսանում՝ դժվար է։ Ամեն դեպքում, ճարպակալումը լյարդի հիվանդություն է և պահանջում է բուժում, որն այսօր իրականացվում է գաստրոէնտերոլոգների, լյարդաբանների կողմից։ Հայաստանում հիմնականում ուշացած են դիմում բժշկի, որը խնդիր է։
Շատ դեպքերում կարող ենք 3 կյանք փրկել։ 100 տոկոսով օգտագործվում է էրիթրոցիտար զանգվածը, որովհետև մեծ պահանջարկ ունի, իսկ պլազման մոտավորապես 30-40 տոկոս է օգտագործվում։