Ազգային ժողովում մեկնարկել են անցած տարվա պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները։ Ինչ էլ ասեն Նիկոլ Փաշինյանը, իր նախարարները կամ ՔՊ-ական պատգամավորները, ինչ հեքիաթներ էլ պատմեն, սա մի բյուջե է, որը կառավարությունը լիակատար ձախողել է։ Ո՛չ նախատեսված եկամուտներն են կարողացել հավաքել, ո՛չ ծախսերը կատարել, և ո՛չ էլ բյուջեում դրված տնտեսական աճի ցուցանիշներն ապահովել։
Այսօր խորհրդարանում «Ընտանիքում բռնության կանխման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին օրենքում և կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին»» օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը դիմելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին՝ հետաքրքրվեց՝ օրինակ, երկու հարևան հողամասի համար վիճում են, և բռնություն է տեղի ունենում, այդ դեպքը տվյալ օրենքի տիրույթո՞ւմ է դիտարկվելու, թե՞ ոչ։