Այսօր Կառավարության հերթական նիստից հետո Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին լրագրողները հարց ուղղեցին Արցախի վերաբերյալ։
Թավշյա հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանին փաստաբանական ծառայություններ մատուցող Ռուստամ Բադասյանը սեփական թիմի՝ իշխանական աթոռներին ամրապնդումից հետո արագորեն լծվեց իր քաղաքական կենսագրությունը կառուցելու գործին
Այս տարվա օգոստոսի 5-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետ Սերգեյ Ատոմյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Այս որոշումը անակնկալ եղավ ինչպես հենց իր՝ Սերգեյ Ատոմյանի, այնպես էլ՝ ՔԿԾ ծառայողների և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական թիմի գերակշիռ մասի համար։ Ատոմյանը համարվում էր Նիկոլ Փաշինյանի «լյուբիմչիկներից», և հենց այդ պատճառով էր նրան ներվում ամեն ինչ, ներառյալ՝ ՔԿԾ-ում տիրող տոտալ բարդակը:
Շաբաթ օրը փաշինյանական «էլիտան» «Դվին» ռեստորանային համալիրում հարսանիքի էր: Վայոց ձորի նախկին մարզպետ, ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանն էր ամուսնանում՝ Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո, ողջ ՔՊ-ական իշխանության ներկայությամբ ու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի քավորությամբ: