Երեկ երեկոյան մոտավորապես ժամը 22։30-ի սահմաններում Արզումանյան փողոցում դիմակավորված երկու անձինք հարձակվել են ազատամարտիկ, «Խաչակիրներ» ջոկատի հիմնադիր Շահե Աճեմյանի վրա, հարվածել են նրա գլխին, սակայն, երբ վերջինս նրանցից մեկին հարված է հասցրել՝ դիմակավորված անձինք թողել ու հեռացել են։
168.am-ի հետ զրույցում Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանն ասաց, որ բնակիչներից մեկին՝ Սեյրան Օհանջանյանին, 25 մլն դրամ փոխհատուցում են տվել, իսկ մնացածների բնակարանների հարցերի լուծումն ընթացքի մեջ է։
«Մոլագար պետք է լինել, որ 44-օրյա պատերազմից ու Ադրբեջանում հայի նկատմամբ ամեն օր գեներացվող ատելությունից հետո դեռ համարձակվել խոսել խաղաղության մասին. մոլագարություն է, որովհետև հայատյացությունն ու պատերազմն Ալիևի համար ամենացանկալի միջոցն են սեփական իշխանությունն ամրապնդելու և միլիարդավոր գումարներ յուրացնելու համար. հիշեք՝ պատերազմը նաև էկոնոմիկա է»,- ասաց Դեմոյանը։
«Դեռ չգիտեն՝ կանե՞ն, թե՞ ոչ, անորոշ վիճակ է ժողովրդի մոտ, թե չէ բոլորն էլ ուզում են անեն։ Բայց որևէ մեկը նպատակ չունի գյուղից դուրս գալ, տեղ չունեն գնալու, ո՞ւր գնան, սա մեր տուն ու բունն է»,- հավելեց մեր զրուցակիցը։
«Գյուղի հետևի հատվածում են կրակել, դեպի Սև լճի հատված։ Գյուղից այս ընթացքում որևէ բնակիչ դուրս չի եկել, ամեն ինչ նորմալ է, մարտական տրամադրությամբ, մեր բանակը կանգնած է»։
168.am-ի հետ զրույցում քաղաքագետ Դավիթ Հարությունովն անդրադառնալով Փելոսիի հայաստանյան այցին և հայտարարություններին, մասնավորապես՝ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ, ասաց, որ սա դեռևս չի նշանակում, որ Փելոսիի արտահայտած դիրքորոշումն ունի նաև Միացյալ Նահանգների կառավարությունը։
Վայոց ձորի մարզում թշնամին Ջերմուկ քաղաքի ուղղությամբ կիրառել է գրադ համակարգ, վնասել մի քանի շենք-շինություններ, բարեբախտաբար, Ջերմուկում քաղաքացիական անձանց շրջանում զոհեր ու վիրավորներ չեն եղել։
Փաշինյանի գլխավոր նպատակն է սեփական իշխանության պահպանումը: Պատրանքներ չկան, հանուն դրա նա պատրաստ է զոհաբերել ինչ ասես: