Վերջին օրերին խորհրդարանում քննարկվում է կառավարության ծրագրի 2024թ. կատարողականի հաշվետվությունը։ Անկախ նրանից, թե ինչ է գրված այդ հաշվետվության մեջ, մի բան ակնհայտ է. Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ կառավարությունն իր ծրագրի նախորդ տարվա կատարողականը բոլոր առանցքային ուղղություններով տապալել է։ Նախատեսել են ցուցանիշներ, որոնք չեն կարողացել կատարել։
Անցած տարվա պետական բյուջեի կատարումը «բարեհաջող» տապալելուց հետո, իշխանությունների աչքը վախեցել է։ Ֆինանսական տարին դեռ նոր-նոր սկսած, հարկերի գերակատարումներով երբեմնի հպարտացող կառավարությունը, տարեսկզբին հայտարարեց բյուջեն ճշգրտելու ու նվազեցնելու մասին, հատկապես՝ եկամուտների մասով։
Անցած շաբաթվա վերջին Պետեկամուտների կոմիտեն ամփոփեց այս տարվա առաջին 9 ամիսների հարկային եկամուտների կատարողականը՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե հարկերի հավաքման առումով ամեն ինչ նորմալ է՝ մուտքերն ավելացել են։ Այնինչ՝ իրականում թերակատարումն ավելի է խորացել։ 9 ամսում շուրջ 150 մլրդ դրամի հարկային ճեղք է առաջացել բյուջեում։
Թվում է, թե Պետեկամուտների կոմիտեն բյուջեի հարկային եկամուտների ապահովման հետ կապված խնդիրներ չպիտի ունենար։ Տնտեսական բարձր աճեր են գրանցվում, արտաքին առևտուրն է անգամներով ավելացել, ներքին սպառումն է աճել, հարկային բեռն է ծանրացրել, բազմաթիվ ոլորտներում տույժ-տուգանքներն են բարձրացել։ Սրանք բոլորը դրական գործոններ են բյուջեի եկամուտների համար։ Բայց դա էլ փրկություն չի եղել։
Այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, կարելի է ասել, ավանդույթը խախտելով՝ խոսեց 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի մասին: Չնայած տեղյակ էր, որ բյուջեի կատարողականն ավանդաբար առավել մանրամասն քննարկում են խորհրդարանում, այդուհանդերձ շտապեց այդ թեմայի շրջանակներում բոլորի ուշադրությունը հրավիրել երկու հանգամանքի վրա։
Կառավարությունը ոտուձեռ է ընկել. բյուջեի փողերը չեն հավաքվում։ Տարեսկզբին գլուխ էին գովում, որ բյուջեի եկամտային մասը գերակատարել են, բայց կանգնած են թերակատարելու վտանգի առաջ։
Նիկոլ Փաշինյանի ասուլիսը, ինչպես նախկին գրեթե բոլորը, ամեն ինչի և միաժամանակ ոչնչի մասին էր։ Նա, տարբեր ձևակերպումներով, տարբեր մանիպուլյացիաներով կրկնում էր հակաարցախյան բոլոր այն թեզերը, որոնք բոլոր հնարավոր միջոցներով տարածում է վերջին ժամանակահատվածում։ Ասուլիսը, հերթական անգամ, Արցախը հանձնելու, Արցախից հրաժարվելու և անարցախ «հայկական հրաշքի» մասին էր։