Բաժիններ՝

Ստվերային տնտեսությունը շարունակում է մնալ մեր երկրում. Նիկոլ Փաշինյան

Այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, կարելի է ասել, ավանդույթը խախտելով՝ խոսեց 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի մասին: Չնայած տեղյակ էր, որ  բյուջեի կատարողականն ավանդաբար առավել մանրամասն քննարկում են խորհրդարանում, այդուհանդերձ շտապեց այդ թեմայի շրջանակներում  բոլորի ուշադրությունը հրավիրել երկու հանգամանքի վրա։

«2021 թվականին մենք նախընտրական շրջանում խոստացել էինք, որ տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ ենք ապահովելու, ինչը, իհարկե, շատ հավակնոտ ցուցանիշ է։ Կարող եմ ասել, որ 2023 թվականին մեզ հաջողվել է 8,7 տոկոս տնտեսական աճ ապահովել։ Նաև ուզում եմ հիշեցնել, որ 2022 թվականին տնտեսական աճի ցուցանիշը 12,6 տոկոս էր, եթե հաշվի առնենք նախընտրական տարին, ապա տնտեսական աճի ցուցանիշը 5,6 տոկոս էր։ Ըստ էության 2021 թվականին ցուցանիշները նույնիսկ հաշվառումով՝ ապահովել ենք տարեկան 7 տոկոս տնտեսական աճ։ Սա համապարփակ ցուցանիշ է, ինչը բոլոր ոլորտների վրա՝ առանց բացառության, ունենում է  կոնկրետ ազդեցություն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Այս համատեքստում նա ընդգծեց նաև բյուջետային ցուցանիշները՝ հիմնավորելով, որ  2023 թվականին ապահովել են 2 տրիլիոն 222 մլրդ բյուջետային եկամուտներ։

«Որպեսզի ավելի հասկանալի լինի, ասեմ, որ 2017 թվականի բյուջետային եկամուտների նկատմամբ այս ցուցանիշն ավելի է։ Այսինքն՝ բյուջետային աճը՝ հարկային եկամուտների մասին է խոսքը, կազմել է շուրջ 92 տոկոս։ Ճիշտ կլինի ասել, որ դա ոչ թե մենք ենք ավելացրել, այլ հարկ վճարողները, կրկին ուզում եմ մեր օրինապահ հարկ վճարողներին շնորհակալություն հայտնեմ։ Բայց մենք սրանով չպետք է գոհ լինենք, ցավոք, մեր երկրում շարունակում է մնալ ստվերային տնտեսությունը»,- նշեց շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս