Երիտասարդ մարդու հոգևոր ներաշխարհը դեռևս գտնվում է ձևավորման փուլում: Եվ ինչքան մեծանում է մարդը, այնքան ավելի է ամրանում նրա ներքին առանցքը, և այնքան ավելի ամուր է նա դառնում արտաքին ազդեցությունների հանդեպ: Սակայն երիտասարդի ներաշխարհը ենթակա է այդպիսի տատանումների, և հենց այդ պատճառով երիտասարդ տարիքը առավել ռիսկային տարիքն է: