«Բարեկամներ, ուշադրություն։ Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի վերաբերյալ կարևոր տեղեկություն ունեմ հայտնելու։ Ըտրությունների արդյունքը, կարծես թե, արդեն որոշված է, և մեղմ ասած, ունեմ հիմնավոր կասկած, որ ամսի 29-ի նիստին Հանրային հեռարձակողի խորհուրդը հաղթող է հայտարարելու Արմեն Քոլոյան անունով թեկնածուին»,-հայտնում է Հայաստանի հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը։
Օրեր առաջ 168.am-ը գրել էր, որ փետրվարի 28-ին Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող Պետրոս Ղազարյանի «Հարցազրույց» հաղորդաշարի ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ հարցազրույցի ժամանակ Հանրային հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանը լրագրողների հասցեին հնչեցրել էր անթույլատրելի արտահայտություն: