«Իսկ ՀՀ այս իշխանությունները փորձում են քաղաքականությունն այնպես վարել, որ մի կողմից՝ չկտրվեն Ռուսաստանից, մյուս կողմից՝ անեն այնպես, որ Արևմուտքն այստեղ միանձնյա թելադրող չլինի»։
168.am-ի հետ զրույցում տնտեսագետ Վարդան Բոստանջյանը ևս ասաց՝ Թուրքիայի հետ սահմանի բացումը կարող է տնտեսապես օգուտ բերել Հայաստանին, եթե ապահովված լինի երկրի անվտանգությունը, հակառակ պարագայում դրական ակնկալիքներ չունի։
Էկոնոմիայի նախարարությունից նաև հետաքրքրվել էինք՝ կա՞ն արդյոք պայմանավորվածություններ պոտենցիալ ներդրողների հետ, որոնք միայն ճանապարհների ապաշրջափակումով պայմանավորված՝ հետաձգել են ներդրումները, և պատրաստ են ճանապարհների ապաշրջափակումից հետո կատարել ներդրումներ Հայաստանի Հանրապետությունում, եթե այո, ապա ո՞ր ոլորտներում և ի՞նչ ծավալներով:
«Իրականում 22 տարի առաջ ընդամենը մեկ հետազոտություն է տեղի ունեցել, որտեղ նման եզրակացություն է եղել, որը շատ թույլ հետազոտություն է, և դրանից հետո 22 տարի է անցել»։
168.am-ը նախկին վարչապետից նաև հետաքրքրվեց, թե որքանո՞վ են իրատեսական օրվա իշխանությունների այն հայտարարությունները, երբ նշում են, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանի բացումը երկրի համար ապահովելու է տնտեսական աճ, ինչին ի պատասխան՝ Հրանտ Բագրատյանը նախ ասաց, որ եթե խոսում են խաղաղության խաչմերուկի մասին, ապա այդտեղ պետք է խաչմերուկ լինի, ինչը չկա, հիշատակվում է 5 ճանապարհի մասին՝ Ադրբեջանից Նախիջևան, իսկ թե ի՞նչ է ստանալու Հայաստանը՝ հիշատակված չէ։
Այսօր Նիկոլ Փաշինյանն ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ խոսեց նաև հայ-թուրքական հարաբերությունների մասին և հույս հայտնեց, որ առաջիկայում կունենան հատուկ ներկայացուցիչների քննարկումների, բանակցություների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործում։