Հայ-թուրքական սահմանը կբացվի 3-րդ երկրների քաղաքացիների, դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար

Այսօր Նիկոլ Փաշինյանն ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ խոսեց նաև հայ-թուրքական հարաբերությունների մասին և հույս հայտնեց, որ առաջիկայում կունենան հատուկ ներկայացուցիչների քննարկումների, բանակցություների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործում։

«Սա վերաբերում է հետևյալին՝ Հայաստան-Թուրքիա սահմանն այս պահին բացվում է երրորդ երկրների քաղաքացիների համար և դիվանագիտական անձնագիր կրողների համար։ Սա, բացի քաղաքական պայմանավորվածությունից, նաև ենթակառուցվածքային էական աշխատանք է արվել։ Մենք մասնավորապես վերազինման, վերականգնման ուղղությամբ աշխատել ենք Մարգարայի անցակետում։ Ըստ էության այս առումով մենք արդեն պատրաստ ենք նման զարգացումների և հույս ունենք, որ այդ պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս