Հոկտեմբերի 7-ին Պաղեստինը լայնածավալ հարձակում է սկսել Իսրայելի վրա՝ Գազայի հատվածում։ Սա, ըստ փորձագետների, պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վերջին տարիների ամենամեծ հարձակումն է Իսրայելի վրա։ ՀԱՄԱՍ-ի զինյալներն Իսրայելի տարածք են ներխուժել պարապլաններով և պիկապներով։ Հոկտեմբերի 7-ի դրությամբ շարժումը հայտնել էր 35 գերեվարված իսրայելցու մասին:
«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունն իսկապես անհարիր է հայ-ամերիկյան հարաբերությունների բնույթին: Գուցե հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունները չափազանց բարձր մակարդակի վրա չեն, բայց միշտ եղել է փոխադարձ հարգանք, և ընդհանրապես նման հայտարարությունը, որ Արցախը կարող է գոյատևել Ադրբեջանի կազմում, անհարիր է հայ-ամերիկյան ժառանգությանը, պատմությանը: Դեսպանի հայտարարությունը չի նպաստում հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը: Ե՛վ ԱՄՆ-ում, և՛ ԵՄ-ում, և՛ ՌԴ-ում մեր գործընկերները պետք է հասկանան, որ ՀՀ գործող իշխանություններն անցողիկ են»:
«Զարեհ Սինանյանը շատ ինքնահավան մի մարդ է, որը կարծում է, թե ամեն ինչ գիտի, բայց ոչինչ չգիտի, և նույնիսկ չգիտի, թե որն է իր պաշտոնը: Նա կարծում է, թե իր պաշտոնը Փաշինյանին պրոպագանդա անելն է՝ մինչդեռ Սինանյանը ՀՀ քաղաքացիների հարկերից աշխատավարձ է ստանում, որպեսզի բարելավի Հայաստանի և Սփյուռքի կապերը. դա է իր պաշտոնը»: