«Այդ 4-րդ հոդվածում հղում է արված ԵԱՀԿ ստանդատներին, ըստ որի, մարդկանց արոտավայրերի և բնակավայրերի միջև խնդիր չպետք է առաջանա սահմանագծման և սահմանազատման արդյունքում։ Հիմա հարց՝ Տավուշում դուք տեսա՞ք նման բան, իհարկե ո՛չ։ Տավուշում հանձնելիս ասում էին, թե հույս ունեն, որ հաջորդը կսահմանագծվի և կսահմանազատվի Հայաստանի համար զգայուն հատվածը՝ Ջերմուկը, իսկ այդ կանոնակարգը նման բան չի սահմանում»։
Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը, որին անցած շաբաթ հավանություն տվեց Հայաստանի կառավարությունն, ուղարկվել է Սահմանադրական դատարան՝ դրա սահմանադրականությունը ստուգելու համար, այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ՝ նշելով՝ սահմանազատման գործընթացում էական տեղաշարժ կա։