«Փաշինյանը հրեշացնում է ոչ միայն բանակը, այլև կամավորությունը։ Ընդհանրապես, կամավորությունն ամբողջ աշխարհում համարվում է արժեքավոր գործունեություն, կամավորն իր ժամանակն ու ռեսուրսը զոհաբերելով՝ անում է մի բան, որը չի կարողացել անել այս կամ այն մարմինը կամ կազմակերպությունը»։
«Հարկավոր է անհապաղ կարգի բերել բանակը և ասել՝ եղբայր, պատերազմը տանուլ չենք տալու, այն պատերազմում էլ չենք պարտվել, դա բոլորն էլ գիտեն։ Պետք է տեր կանգնենք Արցախին, մեր հայրենիքին, թե չէ այս ռեգիոնում կմնանք՝ որպես աննամուս ազգ, ու ապրելու ենք գլխիկոր»,- շեշտեց Մանվել Եղիազարյանը։