Քաղաքական պայքարը Հայաստանում կարող է հաջողություն ունենալ նաև, իսկ գուցե միայն՝ այն դեպքում, երբ համարժեք կլինեն իշխանական ու ընդդիմադիր համակարգերի առաջնահերթությունները։ Հակառակ դեպքում ընդդիմության կամ դրա մի մասի «փոքր հաղթանակներն» անխուսափելիորեն օգնելու են պետության մեծագույն պարտություններին, որոնք արձանագրվելու են իրենց իսկ առաջնահերթությունների հարցում իշխանությունների հաղթանակների արդյունքում։
«Եկել է քաղաքացու վրեժի ժամանակը»,- 2020թ․ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո հերթական բունկերից, մեղմ ասած, անհավասարակշիռ վիճակում հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը՝ խոստանալով վրեժ լուծել իր կեցավայրից օծանելիքի գողության համար։
Արդյոք 2018 թվականի իրադարձությունները, իշխանափոխությունը դավադրությո՞ւն էր Արցախի ու Հայաստանի նկատմամբ, արդյոք այն ծրագրվա՞ծ էր այս կամ այն երկրի հատուկ ծառայությունների կողմից և արդյոք այդ նպատակով Հայաստանում հավաքագրվե՞լ էին կոնկրետ դերակատարներ: Այս և նմանատիպ բազմաթիվ հարցադրումներ արդեն հինգ տարի կասկածի որդի նման կրծում են հայ հասարակության բավական մեծ մասի գիտակցությունը: