Եվրոպական քաղաքական ընտանիքների անդամ հայկական 6 կուսակցություններն այսօր համատեղ նամակով դիմել են ԵՄ ղեկավարությանը, Երեւանում կայանալիք Եվրոպական Քաղաքական Համայնքի գագաթնաժողովի մասնակիցներին եւ իրենց քաղաքական ընտանիքների ղեկավարներին, բարձրաձայնելով Հայաստանում տիրող հակաժողովրդավարական զարգացումների, ինչպես նաեւ Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների եւ արցախահայության խնդիրների մասին։