«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ սրբազանի գլխավորությամբ այսօր գնացել են Կիրանց՝ տեղում ծանոթանալու իրավիճակին, սակայն ոստիկանական մեծաթիվ ուժերը փակել են նրանց ճանապարհը և արգելել մուտք գործել Կիրանց։
Մենք ապացուցել ենք, որ կարող ենք հաղթել, հետևաբար՝ հիմա էլ Նիկոլին հեռացնենք, բերենք ուժեղ, ազգասեր, այլ կարգի ղեկավարի, կարող ենք հաղթել, կարող ենք ազգի մեջ բարձրացնել հայրենասիրական ոգին ու հաղթենք։ Եթե այդպես անենք, Ադրբեջանը սկսելու է խելոքանալ, ինքն է արդեն խնդրելու խաղաղություն։