«Նոյեմբերի 27-ին Գրիգորի Խաչատուրովը կա՛մ պետք է ազատ արձակվի, կա՛մ ՀՀ-ում դատական համակարգ գոյություն չունի: Պնդումս կատեգորիկ է, բայց դրա հիմնավորումներն ունեմ: Կա Վերաքննիչ դատարանի՝ սեպտեմբերի 20-ի որոշում, որով արձանագրվել է՝ Գրիգորի Խաչատուրովին հոկտեմբերի 15-ից հետո կալանքի տակ պահելն իրավաչափ չէ, եթե ի հայտ չգան նոր ծանրակշիռ հանգամանքներ: Հոկտեմբերի 4-ին մենք գնում ենք դատարան, այս որոշումը ներկայացնում ենք առաջին ատյանի դատարանին, դատարանը որոշում է կալանքը ևս երկու ամսով երկարաձգել: Մենք ասում ենք, որ վերադաս ատյանն արձանագրել է, որ դուք սխալ եք թույլ տվել՝ 3 ամսով կալանավորելով Խաչատուրովին, սակայն դատարանն անդրդվելի էր»:
168.am-ի հարցադրմանն ի պատասխան՝ անդրադառնալով ՀՀ անվտանգային առկա մարտահրավերներին և սրան զուգահեռ՝ գործող իշխանությունների խաղաղության օրակարգերին, «խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, Սեյրան Օհանյանը նկատեց, որ 2018 թվականից սկսած՝ մերժվել է բանակցային ամբողջ գործընթացը, երկիրը ներքաշվել է պատերազմի մեջ:
Նա մեղադրվում է փողերի լվացման՝ «ժամկետանց» ու «կարված» գործով։
ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշման դեմ վճռաբեկ բողոքն արդեն մուտք է արվել, դրա ընդունվելու մասին մեկ ամսվա ընթացքում պարզ կլինի: Այս մասին 168.am-ին հայտնեց Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը: