Վերաքննիչը որոշել է Գրիգորի Խաչատուրովի կալանքի հարցը քննել բանավոր ընթացակարգով՝ հուլիսի 7-ին 

Հունիսի 22-ին Վերաքննիչ դատարանը պետք է հրապարակեր որոշումը՝ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը շարունակելո՞ւ է մնալ անազատության մեջ, թե՞ ոչ:

Հիշեցնենք, մայիսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արամ Գրիգորյանի, ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը երկարաձգել էր ևս 3 ամսով:

Պաշտպանական թիմը վերաքննիչ բողոք էր ներկայացրել:

168.am-ը գրել էր, որ գրավոր ընթացակարգով է քննվելու վերաքննիչ բողոքը, որը, ի դեպ, մակագրվել էր դատավոր Սերգեյ Մարաբյանին:

Կարդացեք նաև

Սակայն, ինչպես 168.am-ին հայտնեց գեներալի փաստաբան Հակոբ Ենոքյանը, հունիսի 22-ին որոշումը չի հրապարակվել, փոխարենը՝ որոշվել է, որ Վերաքննիչ դատարանը Գրիգորի Խաչատուրովի կալանքի դեմ վերաքննիչ բողոքը պետք է քննի բանավոր ընթացակարգով, այսինքն, նիստ է լինելու:

«Նիստի օր է նշանակվել հուլիսի 7-ը: Կարծում եմ՝ նիստը դռնփակ կանցկացվի»,- ասաց Հակոբ Ենոքյանը:

Նշենք, որ գեներալն անազատության մեջ է մարտի 16-ից:

Նա մեղադրվում է փողերի լվացման՝ «ժամկետանց» ու «կարված» գործով։

Տեսանյութեր

Լրահոս