Իշխանության ներկայացուցիչների հռետորաբանության մեջ ձևավորվել է մի հակասություն, որը դժվար է բացատրել։ Այո, մի քանի ամիս առաջ նրանք պնդում էին, թե Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարում է հենց Ռուսաստանը, այժմ նույն իշխանությունը հայտարարում է, որ Ռուսաստանը եղբայրական երկիր է։ Այս տրամաբանության մեջ ստացվում է, որ Հայաստանը եղբայրական հարաբերություններ է պահպանում մի երկրի հետ, որն իր դեմ վարում է պատերազմի ամենաբարդ ձևերից մեկը՝ հիբրիդայինը:
Մոտ կես միլիոն հայ կռվեց ռազմաճակատներում, հազարավոր հայորդիներ արժանացան մեդալների ու պարգևների, ունեցանք հերոսներ և մարշալներ: Այդ հաղթանակը մեզ մշտապես հիշեցնում է, որ ազատությունն ու խաղաղությունը ձեռք են բերվում ծանր գնով և պահվում են պատասխանատվությամբ ու արժանապատվությամբ։ Հարկ է նշել հատկապես այն, որ հիտլերյան Գերմանիայի՝ մեր տարածաշրջանի և Հայաստանի հետ կապված ծրագրերը ևս կյանքի չկոչվեցին: Այդ ամենն իրականություն չդարձավ մոտ 80 տարի առաջ մայիսի 9-ին ձեռք բերված հաղթանակի շնորհիվ: Հակառակ դեպքում գուցե Հայաստանն այլ ապագա և ճանապարհ ունենար 80 տարի առաջ:
«Դժվար է համեմատել ՌԴ-ի և ԱՄՆ-ի դերակատարումը, համապատասխանաբար, հայ-ադրբեջանական և ռուս-ուկրաինական հակամարտություններում։ ՌԴ-ն մեզ չի ասել՝ հարձակվեք Ադրբեջանի վրա, որ ՀԱՊԿ-ի կամ ԵԱՏՄ-ի անդամ դառնաք։ ՌԴ-ն մեզ չի սադրել հարձակվելու, թեև մեզ չի պաշտպանել այնքան ակտիվորեն, որքան պետք էր։ Մենք տապալեցինք մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ։ Առաջին, Երկրորդ և Երրորդ նախագահների օրոք այսպիսի բան չէր եղել»։