Օրերս հայտարարված ԱՄՆ-Իրան երկշաբաթյա հրադադարը, ԱՄՆ-Իրան Իսլամաբադում սպասվող բանակցությունները դեռևս չսկսված, կողմերի միջև լուրջ տարաձայնությունների պատճառ է դարձել՝ կասկածի տակ դնելով հրադադարն ու հետագա հնարավոր պայմանավորվածությունները։ Եվ այս ամենն այն պատճառով, որ Իրան-ԱՄՆ հրադադարի շուրջ պայմանավորվածության ձեռքբերումից անմիջապես հետո Իսրայելը սկսեց ուժեղ հարվածները Լիբանանին, հայտարարելով, թե Լիբանանը չի մտնում ԱՄՆ-Իրան պայմանավորվածությունների շրջանակ։