0% միջնորդավճար SWIFT փոխանցումների համար. Կոնվերս Բանկի առաջարկը բիզնեսին

Կոնվերս Բանկը ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց, անհատ ձեռներեցների համար հանդես է գալիս նոր առաջարկով. աննախադեպ 0% միջնորդավճար ԱՄՆ դոլարով, Եվրոյով, Անգլիական ֆունտ ստեռլինգով և ԱՄԷ դիրհամով SWIFT փոխանցումների համար:

Այս առաջարկն առանձնապես կհետաքրքի արտասահմանյան ընկերությունների հետ գործարար կապեր ունեցող, այդ թվում՝ ներմուծման, արտադրության, բեռնափոխադրումների կամ տուրիզմի ոլորտի, ծառայություններ մատուցող այն ընկերություններին, որոնց համար միջազգային փոխանցումներն առօրյա բիզնես գործունեության անբաժանելի մասն են:

Առաջարկից կարող են օգտվել ինչպես Կոնվերս Բանկի հաշվետեր, այնպես էլ Բանկի հաճախորդ չհանդիսացող տնտեսվարողները՝ այցելելով Բանկի ցանկացած մասնաճյուղ: Կոնվերս Բանկի հաշվետեր իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը կարող են  SWIFT փոխանցումներ կատարել նաև առցանց՝ Converse Business հավելվածով:

Մանրամասն՝ այստեղ, 010511211, 093250267

Կարդացեք նաև

Բանկը վեահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

Տեսանյութեր

Լրահոս