«Այդ գործընթացների ժամանակ նրանք բոլորին վստահեցնում էին, թե տալիս են տարածքներ, իսկ դրա դիմաց Ադրբեջանը տալու է 90-ականներին իր կողմն անցած տարածքները։ Բայց ստացվեց այնպես, ինչպես այս իշխանության դեպքում միշտ է լինում՝ Հայաստանը զիջեց, Ադրբեջանը որևէ բան չտվեց օկուպացրած հատվածներից։ Ադրբեջանն իր խնդիրն աստիճանաբար կատարում է․ անունը դնում է դելիմիտացիա, այդ անվան տակ խրամատավորվում է ու գործելու է իրավիճակին համահունչ՝ ինչպես և որ պահին իրեն ձեռնտու է»,- ասաց պատգամավորը։