Դեռ հուլիսի 17-ին՝ կառավարության հերթական նիստում, Նիկոլ Փաշինյանը հանրայնացրեց «Լավ սովորիր, որ լավ ապրես» գրառմամբ պաստառը՝ տեղեկացնելով, որ այն պետք է փակցվի դպրոցներում:
Հոկտեմբերի 30-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Արցախի բռնազավթման ալիևյան խորհրդանիշ «Երկաթե բռունցք» հուշարձանը կտեղադրվի Ստեփանակերտում: Անգամ տեսանյութ էին հրապարակել, թե ինչպես է հուշարձանը տեղափոխվում Ստեփանակերտ: