Օրերս 168.am-ը, օգտվելով բացառապես բաց պաշտոնական աղբյուր պետգնումների armeps համակարգից, արձանագրել էր՝ դեկտեմբերի 13-ին Ներքին գործերի նախարարությունը հերթական ոչ մրցակցային՝ հրատապ մեկ անձ գնման ընթացակարգով 13 միլիոն 886.775 դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «Սիլ ինշուրանս» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության հետ: Նշել էինք՝ պայմանագրով «Սիլ»-ն իրականացնելու է «ԿԱՍԿՈ» և «ԱՊՊԱ» ապահովագրական ծառայություններ:
Ոստիկանությունը ևս նախընտրել է իր տրանսպորտային միջոցներն ապահովագրել Խաչատուր Սուքիասյանին պատկանող ապահովագրական ընկերությունում, բավական կլորիկ գումարով՝ շուրջ 40 մլն դրամով կամ գրեթե 100 հազար դոլարով։ Այդքան գումար ոստիկանությունը վճարել է 140 տրանսպորտային միջոց «Կասկո» անելու համար։